«Ընդհանուր առմամբ, 2015 թվականի 10 ամիսների ընթացքում ճշգրտված հաշվարկներով և հաշվետվություններով նշված 362 կազմակերպությունների կողմից բյուջե է հաշվեգրվել շուրջ 25 միլիարդ դրամի լրացուցիչ հարկեր»: Ռաֆիկ Մաշադյանի փոխանցմամբ, ընթացիկ տարվա 10 ամիսներին Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված հարկ վճարողների ներկայացրած ճշգրտված հաշվարկների արդյունքում առաջադրված հարկային եկամուտները մոտ 50 տոկոսով գերազանցել են նույն ժամանակահատվածում հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվածը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության հանքարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահեր Խալեդին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
«Նրա սիրած գործողությունը մարիխուանա ծխելն էր ու քնելը: Նա հաճախ էր օրվա ընթացքում քնում։ Նա չափազանց շատ էր ծխում»:
Հանձնարարվել է արդյունավետորեն քննել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ անհամաչափ ուժի կիրառման պնդումների վերաբերյալ, պատասխանատտվության ենթարկել պատասխանատուներին և փոխհատուցում տրամադրել տուժածներին:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` սահմանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետևյալ կազմը:
Նոյեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Բանակը կույս աղջիկ չէ, որ նեղացնես հեռանա։ Ժողովուրդների հարաբերությունը խնամիների հարաբերություն չէ։ Եվ առհասարակ ստրուկի ու տիրոջ հարաբերության մեջ քաղաքականություն չկա։ Ստրկատիրոջ բարեհաճությունը կնվաճի ստրկուհին, կնվաճի հարյուր ստրուկից մեկը, դրա համար խելք հարկավոր չէ, անբարոյականությունը բավ է։ Պարզապես պետք է մատնիչ լինել։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերդիուն Սինիրլիօղլուն հայտարարել է, թե նոյեմբերի 14-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:
Նոյեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի
Ղազախստանի Հանրապետության Ազգային էկոնոմիկայի նախարարությունը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 26-րդ՝ «Աշխատանքային միգրացիա» բաժնի 97-րդ հոդվածի 7 և 8 կետերի կատարման առնչությամբ Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայության և Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիոն ոստիկանության դեպարտամենտի կողմից տրամադրած տեղեկատվության առնչությամբ հայտնում է՝
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով 2015թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում բակալավրի և մագիստրոսի բժշկական կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման նպատակով ուսումնասիրություններ են իրականացվել բժշկական մասնագիտություններով գործող մի շարք ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում:
2015 թվականի նոյեմբերի 17-ին ահազանգ է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության տարածքում դիակ է հայտնաբերվել:
Ռուսաստանում նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի գործով եւս մեկ փաստաբան է ներգրավվելու:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ստորագրել է «Հանրակրթության մասին» ԼՂՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» եւ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները։
Ստադիոնում հավաքված որոշ թուրք երկրպագուներ սկսել են սուլել և խախտել լռության րոպեն: Այդ ընթացքում հնչել են կրոնական կոչեր:
Մարզադաշտը և հարակից տարածքը կգտնվեն Ոստիկանության լիարժեք հսկողության տակ: Ոստիկանների թիվը սովորականից մի քանի անգամ ավելի կլինի:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն շտապ խորհրդակցություն է հրավիրել Ելիսեյան պալատում՝ Փարիզի Սեն Դենի արվարձանում տեղի ունեցած հերթական կրակոցների և ոստիկաության հատուկ գործողությունները քննարկելու նպատակով:
«Եղանակը նույնիսկ մեծ նշանակություն ունի: Հանրաքվեի օրը եթե անձրև կամ ձյուն գա, մարդիկ կլինեն, որ չեն մասնակցի դրան, քանի որ համապատասխան հագուստ չունեն և այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
2015 թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։
Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, 1958թ. Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Ժյուստ Ֆոնտենը կարծում է, որ երկիրը չի կարող ապահովել Եվրոպայի առաջնության մասնակիցների անվտանգությունը:
Հանովերի «ԱՎԴ-Արենա» մարզադաշտը տարհանվել է խաղից մի քանի րոպե առաջ: Հանդիպմանը սպասվում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և մի քանի նախարարների այցը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 5-ին, ժամը 9.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մտել են Արմավիրի մարզի Սամաղար գյուղի տներից մեկը, մարդկանց ծեծել, կապել ձեռքերը և թալանել:
«Հիմա սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին է, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է, և պետք է այն ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե ապակենտրոնացում է, այլ կենտրոնացում մեկ կուսակցության շրջանակում»:
Նրա խոսքով՝ չկողմնորոշվածներին կողմնորոշելու հարցում կարևորը են անձնական շփումները. «Այս առումով «այո»-ի ռեսուրսներն ավելի մեծ են, քան «ոչ» ասողներինը։ Ունենք 915 համայնք. 815-ը գտնվում են ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ու ՀՅԴ-ի ղեկավարության տակ։ Մնում են 100 համայնք, որոնք դուրս են վերահսկողությունից։ Ակտիվ ընտրողների 2/3ը դեռ կողմնորոշված չեն ու քարոզարշավի թիրախ դառնում են նրանք»:
Նոյեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում:
Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը երեկ ԱԺ-ում արտահերթ ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով, մասնավորապես, առաջարկվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ սահմանափակել հարց տալու եւ պատասխանի տեւողությունը՝ 2-ական րոպե, իսկ արձագանքների համար՝ 1-ական րոպե: Նպատակն այն է, որ գործադիրին հնարավորինս շատ հարցեր ուղղվեն: Երկու րոպեն քիչ ժամանակ չէ, գրավոր տեքստի վերածած՝ համակարգչային մեկ էջից մի փոքր պակաս. այդ ընթացքում հնարավոր է բազմաթիվ ամփոփ մտքեր արտահայտել:
Ողջ ծավալով շարունակվում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցների բուժումը:
Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ՌՏՈւ Ան-124 տրանսպորտային ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Գյումրիի օդանավակայանից, և, հավանաբար, Ռուսաստան էր ուղևորվում, որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանն արգելել է ինքնաիթիռին մուտք գործել իր օդային տարածք:
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը նույնպես խստացրել է անվտանգության միջոցառումները: