Բաժիններ՝

Ադրբեջանի հետ սահմանը շրջանցող «կյանքի» ճանապարհը սողանքից փլվում է

Tesankyun.am-ը գրում է. «2006-2007թթ. պետբյուջեի 868 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվել է  հայ-ադրբեջանական սահմանը շրջանցող Բաղանիս-Ոսկեպար 6,3 կմ երկարությամբ  ճանապարհը: Այն ձգվում է Հարսնաքարով, լեռնային տեղանքով: Այդ ճանապարհը Բաղանիսի տարածքում սողանքից քանդվում է: Սողանքի գոտու ներքեւում պաշտպանիչ  գաբիոններ են կառուցվել:

Այսօր տեսանք,որ  հոսող հողի  ճնշման տակ գաբիոնները որոշակի չափով տեղաշարժվել են դեպի ճանապարհ: Չնայած  միջպետական ուղու Ոսկեպար-Բաղանիս հիմնական, սահմանի երկայնքով ձգվող  ճանապարհը այժմ բաց է, սակայն վարորդների մեծամասնությունը զգուշանալով ադրբեջանական գնդակոծությունից՝ գերադասում է երթեեկել շրջանցիկ ճանապարհով: Նշենք, որ նոյեմբերի 5-ին  սահմանագոտու երկայնքով ձգվող ճանապարհին ադրբեջանական գնդակոծությունից վնասվել է  ռուսական մեծ բեռնատար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30