«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաց թողնել իր առաջատարներ Ջեյմի Վարդիին և Ռիադ Մարեզին:
Իրանի հարավարևելյան շրջաններում բռնկված խոզի գրիպի համաճարակը խլել է շուրջ 40 մարդու կյանք:
Ատամնացավի դեպքում աշխարհը մթագնում է մեր աչքերում: Միակ բանը, որ ցանկանում ենք անել, որևէ ցավազրկող դեղամիջոց ընդունելն է: Սակայն գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք բացասաբար են ազդում որոշ մարդկանց վրա: Հաճախ մենք չենք էլ կարդում դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների մասին, և արդյունքում՝ ինքներս մեզ ենք վնասում:
Ոստիկանները հետապնդել և բռնել են Վանաձորի հագուստի խանութում կողուպուտ կատարած երիտասարդին:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստների ձեռքբերումը չի մտնում իր պլանների մեջ: Տուխելը հույս ունի, որ կարող է հաջողությունների հասնել նաև թիմի այժմյան կազմի հետ:
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը և «STR» ավտոսիրողների ակումբ» մարզական ՀԿ-ն կազմակերպել էին սպորտային մեքենաների ցուցադրություն, անցկացվել են մեքենաներով ցուցադրական ելույթներ։ Տեղի է ունեցել նաև «STR» ավտոսիրողների ակումբի 2015թ. սպորտային միջոցառումների մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
1913-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ժառանգները սերնդաբար շարունակել են հայ ժողովրդի մեծ բարեկամ իրենց հոր և պապի հայանպաստ գործունեությունը:
Երբեմն ասում են, որ ճաղատ տղամարդիկ ամենագրավիչն են, սակայն դժվար թե նույնը հնարավոր լինի ասել կանանց մասին:
Բնակարանագողերը կանխիկ գումարով և ոսկյա զարդերով չէին սահմանափակվել. տարել էին նաև «Մերսեդեսն» ու մասնատել:
Ինչո՞ւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չի արգելում դիտել «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը: Պատասխանում է Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին մեկնաբանել է Ժոզե Մոուրինիոյի հեռացումը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Վարչությունը քննարկել եւ ամփոփել է Կոնգրեսի գործունեությունը սահմանադրական հանրաքվեի գործընթացում:
«Այն, որ Շիրխանյանը տակից գործող մարդ է, ակնհայտ է։ Ես իրեն այդպիսին գիտեմ և ոչ միայն ես։ Սակայն մյուս կողմից մեղքեր վերագրել նրան՝ հաշվի առնելով տարիքը և առողջական վիճակը, սխալ կլինի իմ կողմից։ Կուզեի, որ հերքվեր դա, անկախ նրանից, թե ես ինչպես եմ իրեն վերաբերվում։ Եվ ցավալի կլինի, եթե հաստատվի, որ նա առնչություն է ունեցել հանցավոր այդ խմբի գործունեությանը»։
ՍԴՀԿ-ն ԱԱԾ հայտարարությունից է տեղեկացել իրենց կուսակցության նախկին անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին։
Տեղերում ծանոթացել է սահմանային իրադրությանը, հակառակորդի ոտնձգություններին՝ այսուհետ առավել նպատակային կերպով հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել հրամկազմի և ժամկետային զինծառայողների հետ:
Ե՞րբ, որտե՞ղ, ո՞ւմ կողմից պետք է դադարեցվի այս ընթացքը: Մարդկային կյանքեր խլող այս ընթացքը: Որևէ մեկը չգիտի: Իսկ քանի դեռ չի կանգնեցվել այդ ընթացքը, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակելու է «գործադրել բոլոր ջանքերը՝ բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու» համար, Ադրբեջանը շարունակելու է դիվերսիոն գործողությունները՝ սպանելով ինչպես՝ հայ, այնպես էլ՝ ադրբեջանցի զինվորների:
Ողջունելով մրցույթի մասնակիցներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ողջ տարին անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ, որոնցում ամբողջությամբ ներգրավվել է նաև կրթական համակարգը:
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին:
«Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված՝ այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում՝ պայմանավորված ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ»:
Պորտուգալացին պատրաստ է վրեժխնդիր լինել «կապույտներից»:
Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել քաղաքապետարանի աշխատակից ներկայացած անհայտ անձի կողմից զարդերի խանութից խաբեությամբ 35.000 դրամ հափշտակելու մասին:
Թուրքիայի Շիրնակ նահանգի Սիլոպի ու Ջիզրե քաղաքներում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) սպանված զինյալների թիվը հասել է 68-ի, 3 քուրդ զինյալ պատանդ է վերցվել, հայտնում է Hurriyet-ը:
Ավազակային հարձակում Աջափնյակ վարչական շրջանում. երեք անձ ստացել է հրազենային բազմաբեկոր վնասվածքներ, տուն ներխուժած զինված անձը կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներից մահացել է:
«Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ճնշումն ընտրություն չի թողել Ռոման Աբրամովիչին:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը եզրափակվեց 2016 թվականին ուղղված կենացով՝ աշխատելու բանակցային կարգավորման շուրջ»,- գրել է Ուորլիքը:
Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեն՝ անկախ դրա ընթացքից ու որակից, Հայաստանում ստեղծել է միանգամայն նոր քաղաքական իրավիճակ: Հայաստանն այլևս խորհրդարանական կառավարման կարգ ունեցող հանրապետություն է՝ դրանից բխող բոլոր դրական ու բացասական հետևանքներով: Իշխանության համար հանրաքվեի արդյունքը, իհարկե, հաղթանակ էր: Բայց այն հաղթանակ էր ոչ միայն՝ իշխանության, այլ գուցե, իշխանությունից ավելի շատ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության համար, որի ներկայացուցիչները հայտարարում են, թե այսպիսով իրականացել է իրենց ավելի քան 20-ամյա ցանկությունը:
Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 27 երթուղու ավտոբուսում գողացել են 1991 թ. ծնված Հեղինե Ղ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 37.000 դրամ, 1.000 ՌԴ ռուբլի, 10 եվրո, սոցիալական և զեղչի քարտեր:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11.29-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Կայք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: