Բաժիններ՝

ՍԴՀԿ-ն՝ Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին

ՍԴՀԿ-ն ԱԱԾ հայտարարությունից է տեղեկացել իրենց կուսակցության նախկին անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին։

«Մոտ երեք տարի է՝ Վահան Շիրխանյանը մեր կուսակցության հետ կապ չունի։ Դե ֆակտո և դե յուրե շփում չի ունեցել ՍԴՀԿ-ի հետ։ Ինչ վերաբերում է նրան, թե նա կարո՞ղ էր կապ ունենալ հանցավոր խմբի հետ, թե ոչ, չեմ կարող պատասխանել։ Բայց այս տարիների ընթացքում որքան որ շփվել ենք Վահան Շիրխանյանի հետ, չենք մտածել, որ հնարավոր է՝ նման բան տեղի ունենա, նա կապ ունենա ահաբեկչական ինչ-որ կառույցի հետ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՍԴՀԿ մամուլի քարտուղար Արթուր Ղահրամանյանը։

Հարցին, թե ինչպիսի՞ անձ է շփման մեջ պարոն Շիրխանյանը, ՍԴՀԿ խոսնակն ասաց. «Հաշվի առնելով նրա տարիների փորձը ռազմական ոլորտում, կարող ենք ասել, որ նա ոչ թե խորամանկ, այլ խորը մտածող մարդ է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս