
Քաղաքապետարանի կեղծ աշխատակիցը զարդերի խանութից գումար էր հափշտակել

Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել քաղաքապետարանի աշխատակից ներկայացած անհայտ անձի կողմից զարդերի խանութից խաբեությամբ 35.000 դրամ հափշտակելու մասին:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ անհայտ անձը Երևանի բնակիչ, 1979 թ. ծնված Արման Վ.-ն է, ով դեկտեմբերի 18-ին, ժամը 14-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: