«Շիրխանյանը տակից գործող մարդ է». ՀԱԿ պատգամավորը չի բացառում գործչի մեղավորությունը. «Ա1+»

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն «Ա1+»-ի հետ զրույցում դժվարացավ գնահատական տալ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալությանը՝ հորդորելով սպասել իրավապահների գործողություններին։ Սակայն, այնուամենայնիվ, նա շեշտեց. «Այն, որ Շիրխանյանը տակից գործող մարդ է, ակնհայտ է։ Ես իրեն այդպիսին գիտեմ և ոչ միայն ես։ Սակայն մյուս կողմից մեղքեր վերագրել նրան՝ հաշվի առնելով տարիքը և առողջական վիճակը, սխալ կլինի իմ կողմից։ Կուզեի, որ հերքվեր դա, անկախ նրանից, թե ես ինչպես եմ իրեն վերաբերվում։ Եվ ցավալի կլինի, եթե հաստատվի, որ նա առնչություն է ունեցել հանցավոր այդ խմբի գործունեությանը»։

Տիկին Սարգսյանն ամենևին էլ չի բացառում, որ պարոն Շիրխանյանը կարող էր հանցավոր քայլերի դիմել. «Եվ եթե հաստատվի, չեմ բացառում, որ այլ մարդիկ էլ ձերբակալվեն, ովքեր գործել են իր հետ»։

Ինչպիսի՞ն են Վահան Շիրխանյանի հետ հարաբերությունները, ՀԱԿ պատգամավորը նշեց. «Սկզբում շատ լավ էին, մինչև որ ինքը կուսակցությունը պառակտեց։ Պառակտման այդ գործում ինքը հիմնական դերակատարն էր»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս