Ռուսաստանը վաղվանից՝ դեկտեմբերի 23-ից, հեշտացնում է Վրաստանի քաղաքացիների համար այցագրի (վիզայի) ստացումը, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքին:
«Որևէ ընտրության կարիք չունեմ, բայց ինձ մոտ հրամայական է, որ վերջին շունչս չփչած՝ տեսնեմ այն նոր Հայաստանը, որը հիմնված կլինի պետության ինքնիշխանության, ազգի շահի գիտակցման վրա»:
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանավորվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանի հրապարակած վճռի համաձայն՝ Սուրենյանցի խափանման միջոցը փոխվեց՝ մեկ միլիոն դրամ գրավը չեղյալ համարվեց ու նրան կալանավորեցին և ոստիկանների ուղեկցությամբ տարան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի պատվիրակությանը, որը գլխավորում է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանը:
Ակնհայտ է, որ հայերի` ալևիների, հատկապես զազա-ալևիների հետ խորը և բազմակողմ հարաբերություններ զարգացնելու բազմաթիվ հիմքեր կան: Հաշվի առնելով նրանց բազմաքանակությունը, տեղաբաշխումը, ինչպես նաև թուրքերի հետ ունեցած հարաբերությունները, իմ համոզմամբ, զազա-ալևիները Հայաստանի անվտանգության միջավայրի կարևորագույն բաղադրիչն են:
Չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի, Գեորգի Կվիրիկաշվիլիի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել վաղը՝ դեկտեմբերի 23-ին, Թբիլիսիում, հայտնում է APA գործակալությունը:
2015 թ. դեկտեմբերի 22-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.75%:
Դատապարտելով Մերձավոր Արեւելքում եզդի մեր քույրերի եւ եղբայրների ֆիզիկական ոչնչացման փաստերը՝ առաջարկել եմ Ազգային ժողովում կազմակերպել եզդի ժողովրդի ջարդերի ցուցադրություն: Առաջարկս մնում է ուժի մեջ: Ուստի իմ «ստերի» մասին լուրերը չափազանցված են: Ինչպես նախկինում, այդպես էլ այժմ եւ հետագայում իմ գործունեության ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ եզդի իմ քույրերի եւ եղբայրների հիմնահարցերը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը 2015թ. կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 14%-ը (12,8 հազար քառակուսի կիլոմետր), ասվում է IHS հետազոտական կենտրոնի հայտարարության մեջ, որը կազմվել է բաց աղբյուրների տեղեկությունների հիման վրա:
Ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությունը, որին պատկանում էր Եգիպտոսի Սինայի թերակղզում կործանված А321 ինքնաթիռը, ստացել է 23 մլն դոլարի չափով փոխհատուցում: Այս մասին հայտնում է BBC-n:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին եւ 22-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ. ավտոմեքենայի ղեկին եղել է անչափահաս։
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Իտալական Ուրբինո քաղաքի արվեստաբան, Սիցիլիայի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Վիտորիո Սգարբին հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ պատմական կենտրոնում տեղադրվել է ժամանակակից սուրբծննդյան եղևնի, հայտնում է The Local-ը:
Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեղադրանքով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին ՀՀ
ԱՄԷ-ի անվտանգության ուժերը իրանական նավ են կալանավորել, որը կասկածվում է թմրանյութերի մաքսանենգության ու մարդկանց անօրինական կերպով տեղափոխելու մեջ, հայտնում է Reuters-ը:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 35 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ՝ 1958թ. ծնված Ա. Ք.-ն չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ոստիկանության Շենգավիթի և Նոր Նորքի բաժինների ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները. այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 երեխաներ:
Հունաստանի խորհրդարանը միաձայն քվեարկել է Պաղեստին պետության ճանաչման օգտին Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասի ներկայությամբ, հայտնում է The Jerusalem Post-ը:
Բրունեյի սուլթան Հասսանալ Բոլկիախը նախազգուշացրել է պետության քաղաքացիներին, որ Սուրբ ծնունդը տոնել ցանկացողները կարող են ազատազրկվել 5 տարով, հայտնում է The Telegraph-ը:
Ինչպես գրում է haqqin.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի իրավապահներին, չէին հասցրել մանաթի դևալվացիայից հետո թանկանալ ծխախոտային արտադրատեսակները ու սնունդը, երբ երեկ գիշեր Բաքվում թալանել են միանգամից մի քանի խանութ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի22-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
3 օր առաջ ենք վերադարձել Այգեձոր գյուղից, որտեղ Այգեձորի և Չինարիի բնակիչների համար խաղացինք Թումանյանի «Անխելք մարդը» ներկայացումը, որն իրականացվել է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» ծրագրի շրջանակում:
Սրտի արատով տառապող վարդենիսցի ութամյա Մխիթարը մեկ անգամ արդեն տարել է սրտի վիրահատություն՝ երկու տարեկանում, և պետք է կատարվի երկրորդը: 2015թ. ամռանը երեխայի մոտ վիրահատել նաև աճուկային ճողվացքը:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունելով՝ Ազգային ժողովը, ինչպես նաև կառավարությունը, կարելի է ասել, «մեյք ափ» են արել թվային հեռարձակման ներկա իրավիճակը այդ շպարի տակ լիքը թերություններ թաքցնելով:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը ցավակցում է պահանջատիրական պայքարի հայտնի մարտիկ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ, «Նոր Հայաստան» շարժման ակտիվ մասնակից Ալեք Ենիգոմշյանին նրա տիկնոջ՝ Հիրանուշ Սերբուհի Նիշանի Հաքիմյանի մահվան կապակցությամբ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիան չի դառնա «Ռուսաստանի կայսերապաշտական թիրախը», հայտնում է Reuters-ը: