
Դիմակ՝ մազաթափության դեմ

Մազաթափության խնդիրների հետ առերեսվում են բազմաթիվ տղամարդիկ և կանայք:
Երբեմն ասում են, որ ճաղատ տղամարդիկ ամենագրավիչն են, սակայն դժվար թե նույնը հնարավոր լինի ասել կանանց մասին:
Ognov կայքը ներկայացնում է մազաթափության դեմ հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի մեկընդմիշտ ազատվել այս խնդրից՝ առանց քիմիական պրոցեդուրաների և քսուքների:
Ձեզ անհրաժեշտ է
- 1 սրվակ վիտամին B6
- 1 սրվակ վիտամին B12
- 1գրամ վիտամին C, որը կարող եք գնել դեղատներից
- 2ճ/գ գերչակի յուղ
- 2ճ/գ մեղր
- 2ճ/գ մազերի որևէ բալզամ
Ամբողջը խառնեք: Քսեք գլխին լողանալուց 1 ժամ առաջ, ապա հավասարաչափ տարածեք մազերի երկարությամբ: Գլխին հատուկ գլխարկ դրեք և փաթաթեք սրբիչով:
Այս դիմակը շատ հեշտությամբ է մաքրվում, յուղը հեշտությամբ է լվացվում, քանի որ բաղադրության մեջ բալզամ ենք ավելացնում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը