Բաժիններ՝

Էդեն Ազարը և Սեսկ Ֆաբրեգասը գլխավորել են Մոուրինիոյի հեռացումը պահանջող խմբավորումը

«Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ճնշումն ընտրություն չի թողել Ռոման Աբրամովիչին:

«Աղբյուրները նշում են, որ Ֆաբրեգասը եղել է Մոուրինիոյի գլխավոր հակառակորդը: Լինելով նստեցված պահեստայինների նստարանին` իսպանացին կանոնավորապես դժգոհել է ղեկավարությանը Մոուրինիոյից:

Աղբյուրները հաստատում են նաև, որ վերջին մի քանի շաբաթներում Մոուրինիոն պայքարում էր հանդերձարանում իսկական հեղափոխության դեմ, քանի որ պարտությունները շարունակվում էին, իսկ պորտուգալացի մասնագետն իր վրա չէր վերցնում պատասխանատվությունը: Այն փաստը, որ «Չելսիի» երկու ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները պահանջել են Մոուրինիոյի հեռացումը, ազդել է Աբրամովիչի և ակումբի ղեկավարության վրա»,- հաստատում է NBC Sports-ի ինսայդեր Ջո Փրինս-Ռայթը:

Ընդ որում, Ֆաբրեգասը թվիթերում հրաժեշտի ջերմ խոսքեր է գրել Մոուրինիոյին՝ պրակտիկորեն պորտուգալացու հեռացման մասին հայտարարելուց անմիջապես հետո:

Ժոզե Մոուրինիոյին հեռացնելուց մեկ օր առաջ Սեսկ Ֆաբերգասը ծեծկռտուք է կազմակերպել մարզման ժամանակ:

Հաղորդվել է նաև, որ Էդեն Ազարը վնասվածք է ձևացրել «Լեսթերի» հետ խաղի ժամանակ, որպեսզի տապալի Մոուրինիոյին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս