
«Անգլիայի Պրեմիեր լիգան առանց Ժոզե Մոուրինիոյի այն չէ». Մանուել Պելլեգրինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին մեկնաբանել է Ժոզե Մոուրինիոյի հեռացումը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Պորտուգալացի մասնագետի հեռացման մասին պաշտոնապես հայտարարվեց դեկտեմբերի 17-ին:
«Անգլիայի Պրեմիեր լիգան այն չի լինի առանց Ժոզե Մոուրինիոյի: Ես այլ կերպ եմ աշխատում, բայց նա իմ թշնամին չէ: Դա վատ է լիգայի համար»,- չիլիացի մասնագետի խոսքերն է ցիտում Sky Sports-ը:
16 տուրերից հետո «Չելսին» զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը