Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

Պորտուգալացին պատրաստ է վրեժխնդիր լինել «կապույտներից»:

ESPN-ն հաղորդում է, որ Ժոզե Մոուրինիոյի ներկայացուցիչներն արդեն կապվել են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և ստացել են հաջորդ մրցաշրջանից աշխատանքի կապակցությամբ կոնկրետ առաջարկություն:

Լուի Վան Գալը, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի «Օլդ Թրաֆֆորդը», և «կարմիր սատանաների» ղեկավարությունը ցանկանում է հոլանդացու պաշտոնում տեսնել Պեպ Գվարդիոլային: Միևնույն ժամանակ, կոշտ մրցակցությունը «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» կողմից, ստիպում են «Մանչեսթեր Յունայթեդին» մտածել այլընտրանքի մասին:

Նախկինում Ժոզե Մոուրինիոն շատ անգամ է հիշատակվել Սըր Ալեքս Ֆերգյուսոնի պոտենցիալ փոխարինողների շարքում, իսկ հիասթափությունը «Չելսիում» և վեճը թիմի առաջատարների հետ ընթացիկ մրցաշրջանում կարող են տանել նրան «Օլդ Թրաֆֆորդ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031