
Տուխելը մտադիր չէ ձմռանը նոր ֆուտբոլիստներ գնել «Բորուսիայի» համար

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստների ձեռքբերումը չի մտնում իր պլանների մեջ: Տուխելը հույս ունի, որ կարող է հաջողությունների հասնել նաև թիմի այժմյան կազմի հետ:
«Ես հակված չեմ ձմռանը նոր ֆուտբոլիստներ գնելուն: Լավ կլինի, եթե Գերմանիայի առաջնության 2-րդ շրջանում մենք խաղանք այս կազմով: Ես շատ գոհ եմ իմ ֆուտբոլիստներից»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sport1 ինտերնետ պարբերականը:
Բունդեսլիգայի 16-րդ տուրի արդյունքում «Բորուսիան» 38 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը` ետ մնալով առաջատար մյունհենյան «Բավարիայից» 5 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը