Բաժիններ՝

Ապարան-Կայք ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 11.29-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Կայք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Կայք ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «Oper Vectra a» մակնիշի 16 OS 811 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Հ.) ավտոմքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ սահել ձորակը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս