Տեխասի Enterprise Products Partners էներգետիկ ընկերությունը վերջին 40 տարում առաջին անգամ կիրականացնի ամերիկյան նավթի արտահանում, հայտնում է The Wall Street Journal-ը:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 06.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբի 1-ին փողոցում այրվում է տուն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 24-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Բունդեսվերն ավարտում է Թուրքիայում հակաօդային պաշտպանության իր առաքելությունը, որի նպատակն էր կանխել Սիրիայի կողմից հնարավոր հարձակումները: Զենթահրթռիռային Patriot համակարգերը Թուրքիայի Իսկենդերուն նավահանգստից հեռացվել են դեկտեմբերի 23-ին՝ ուղղություն վերցնելով դեպի Գերմանիա, հայտնում է dpa գործակալությունը:
Տորնադոները նախօրեին պատուհասել են ԱՄՆ-ի հարավը, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել ու 40-ը տուժել են, հայտնել են տեղի իշխանություններրը:
Կալանավորվածներից Տիգրան Բոյաջյանի երկու հորեղբայրները, ըստ Պետրոս Մակեյանի, 1990թ. պաշտպանել են Բերդաձորը, երրորդ հորեղբայրն ու հայրը մասնակցել են Շուշիի, չորրորդ հորեղբայրը՝ Մարտակերտի ազատագրմանը: Խմբի մեկ այլ անդամի՝ Գեւորգ Ջնդոյանի հայրը եղել է Պետրոս Մակեյանի զինակիցը, իրենց գերդաստանի այլ տղամարդկանց հետ մասնակցել է Բերդաձորի պաշտպանությանը: Չորրորդին Մակեյանը չի ճանաչում»:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.48-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր մարզիչ կունենա: Ղազախական «Ակտոբեի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Անդոնեն կարող է գլխավորել Ռումինիայի ընտրանին:
Դրամի փոխարժեքը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ չի փոխվել, բայց պարենամթերքը Հայաստանում շարունակում է թանկանալ, ի հեճուկս ամբողջ աշխարհում արձանագրվող միտումների: Նշենք, որ անցած մեկ տարվա ընթացքում պարենամթերքը աշխարհում էժանացել է շուրջ 25 տոկոսով, Իսկ Հայաստանում թանկացել է 3.8 տոկոսով:
Ինչքան էլ կրակոց լինի՝ թուրքն ո՞ւմ շունն է, որ մեզ խանգարի: Մենք ամուր ենք, ուղղակի թիկունքից ենք շատ վախենում, դիմացից այդքան չենք վախենում: Երեւանցիներին հայտարարեք, որ մենք օգնության կարիք չունենք: Եկեք Նոր տարուն մեզ հետ եղեք, մասնակցեք մեր միջոցառումներին, տեսեք մենք ոնց ենք ապրում:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է օգնություն:
«Bild»-ը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրվում է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Նախորդ օրերի համեմատ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը:
Ըստ մեր ստացած տեղեկությունների, ծեծվածների մեջ է եղել նաեւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանի որդին՝ Վահե Մեհրաբյանը:
«Նաիրի Հունանյան-2» ելույթի առանցքում նույնպես եղել է «արնախում իշխանություններից» ազատվելու թեզը: Ձայնագրությունում խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը ներողություն է խնդրում հայ ժողովրդից թափված արյան ու արյունահեղության համար»:
Թենիսի միջազգային ֆեդերացիան հայտարարել է 2015թ. դափնեկիրների անունները: Նովակ Ջոկովիչը ճանաչվեց տարվա լավագույն թենիսիստ` 5-րդ տարին անընդմեջ, իսկ Սերենա Ուիլյամսը` 4-րդ անգամ:
Ինչպես հաղորդում է Marca-ն, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը գտնում է, որ թիմի հաջողության համար անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան մակարդակի խաղ ցուցադրի, առաջին հերթին՝ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Մեզ հայտնի են շատ դեպքեր, երբ հարազատի մահից, ինչ-որ դեպքերից հետո մարդու մոտ վախ է առաջանում:
Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության օրոք Վրաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարն ու անհանդուրժողականությունը սարսափելի կողմեր ևս ուներ: Նրա «սրի» տակ էր ընկնում նաև պատահաբար հարևանի կովը սեփական գոմ բերած գյուղացին, կամ՝ հեծանիվն առանց տիրոջը հարցնելու վարելու փորձ կատարողը: Ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրը նմանատիպ իր պատմությունն էր ներկայացնում՝ հիմնված իրական փաստերի վրա:
Իհարկե, մեծ քաղաքականության մեջ հանպատրաստից քայլեր չեն լինում, բացառված չէ, որ, այո, եթե ոչ՝ ելույթն ամբողջությամբ, ապա դրա՝ Թուրքիային վերաբերող հատվածը համաձայնեցված էր Մոսկվայի հետ, ինչը նույնպես կարելի է բնական համարել:
Time-ը ներկայացրել է 2015 թվականին «Գուգլ» որոնողական համակարգում ամենաշատ փնտրված անձանց անունները: Ցուցակը գլխավորում եմ ամերիկյան հեռուստատեսային հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ու արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին:
Google ընկերությունն աշխատում է բջջային հաղորդակցման նոր մեսենջերի ստեղծման վրա, որը պետք է ունենա արհեստական ինտելեկտի տարրեր: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Ինչո՞վ են իրարից տարբերվում հոգեբույժները, հոգեթերապևտները և քահանանները: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Մեր դժվարությունները հաղթահարելի են, հարավարևելյան մեր մարտական դիրքերն էլ խաղաղ են, մենք միշտ հոգով, մտքով մեր հյուսիսարևելյան սահմաններին, Արցախում ծառայող մեր ընկերների հետ ենք։ Կեցցե՛ն տղաները, ամուր են կանգնած մեր սահմաններին:
Asekose.am-ը զրուցել է դերասան Արսեն Լևոնյանի հետ:
«Այսօր» լրատվականի անդրադարձը Գյումրու տնակներում ապրող բնակիչների խնդիրներին, անարձագանք չի մնացել թե՛ պետական կառույցների, թե՛ հասարակ քաղաքացիների մոտ:
«Կենդանիները շատ վատ վիճակում էին: Կենդանաբանական այգու աշխատակից տիկին Ալվարդը մեզ տեղեկացրել էր, որ առյուծները չէին կարողանում տեղից վեր կենալ, որովհետև սոված էին ու հյուծված: Բարեբախտաբար, հնարավոր եղավ գումար հայթայթել և կերակրել կենդանիներին: Առյուծների հարցը դեռ բաց է մնում, բայց հուսով ենք, որ այդ հարցին էլ շուտով կկարողանանք լուծում տալ»,- նշեց նա:
Ինչպես հաստատում է Cadena Ser-ը, մադրիդյան «Ռեալի» ղեկավարությունը՝ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ, մտածում է այն մասին, որպեսզի Ժոզե Մոուրինիոյին վերադարձնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնին:
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մտադիր են «երկրորդ շունչ» տալ խաղողի հին որթատունկերին, որոնք գտնվում են նրանց մասնավոր սեփականության տարածքում, հայտնում է The Daily Mail-ը: