
ՊՍԺ-ը ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին

«Bild»-ը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ը հետաքրքրվում է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բորուսիան» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին՝ տարեկան աշխատավարձը 2 միլիոն եվրոյով բարձրացնելով: Նոր պայմանագրով Հենրիխի աշխատավարձը կդառնա 7,5 միլիոն: Մխիթարյանն էլ դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ երջանիկ կլինի մնալ ակումբում:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը գերմանական ակումբի հետ մինչև 2017 թվականը պայմանագիր ունի:
Սիրարփի Աղաբաբյան