Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կզբաղվեն գինեգործությամբ
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մտադիր են «երկրորդ շունչ» տալ խաղողի հին որթատունկերին, որոնք գտնվում են նրանց մասնավոր սեփականության տարածքում, հայտնում է The Daily Mail-ը:
Դրա հետ միասին, ամուսինները չեն պատրաստվում զբաղվել գինու վաճառքով, ինչպես դա անում են Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին:
«Նրանք ընդամենը ցանկանում են գինի պատրաստել իրենց սեփական տանը»,- աստղային ամուսինների գաղափարը մեկնաբանել է աղբյուրը:
Ներկայում Քիմ Քարդաշյանը խորհրդատվություն է անցկացնում մասնագետների մոտ՝ պարզելու, թե ինչպես կյանքի կոչեն իրենց մտահղացումը, հայտնում է korrespondent.net-ը: