
Google-ի մեսենջերը կստանա արհեստական ինտելեկտ. ԶԼՄ-ներ

Google ընկերությունն աշխատում է բջջային հաղորդակցման նոր մեսենջերի ստեղծման վրա, որը պետք է ունենա արհեստական ինտելեկտի տարրեր: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Նոր ծառայության կարգավորումները կապված են լինելու այսպես կոչված «չաթ-բոտերին»: Տեղեկության համաձայն՝ այդ բոտերը կարող են իրականացնել որոնում համացանցում օգտատիրոջ հարցման համաձայն:
Այդկերպ, օգտատերը կարող է մեսենջերը օգտագործել ոչ միայն շփվելու ու ընկերներին հաղորդագրություններ ուղարկելու համար, այլև որպես անձնական բոտ-ասիստենտ:
Որպեսզի պատասխան ստանաք արհեստական ինտելեկտից, հարկավոր է նրա չատում հարց գրել սովորական կոնտակտների նմանությամբ:
Տեղեկություն այն մասին, թե երբ է Google-ը պլանավորում ներդնել իր մեսենջերը, դեռ չկա: