
«Ռեալում» գտնում են, որ թիմի անհաջողությունները հիմնականում պայմանավորված են Ռոնալդուի խաղով

Ինչպես հաղորդում է Marca-ն, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը գտնում է, որ թիմի հաջողության համար անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան մակարդակի խաղ ցուցադրի, առաջին հերթին՝ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Աղբյուրը նշում է, որ «սերուցքայինների» պաշտպան Սերխիո Ռամոսը հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և իր համար որոշ հարցեր է պարզաբանել: Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նա խնդրել էր տալ ակումբի ներկայացուցիչներից նրանց անունները, որոնք իրեն են մեղադրում անհաջողությունների մեջ: Անուններ նրան չեն ասել, իսկ Պերեսի հետ զրույցում պարզ է դարձել, որ մրցաշրջանի անհաջողությունների գլխավոր մեղավոր համարում են Ռոնալդուին: «Ռեալում» պորտուգալացուց սպասում են շատ ավելի ուժեղ խաղ:
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետո «Ռեալը» 33 միավորով գրավում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը