Բաժիններ՝

ԱՄՆ-ը 40 տարվա մեջ առաջին անգամ կիրականացնի նավթի արտահանում

Տեխասի Enterprise Products Partners էներգետիկ ընկերությունը վերջին 40 տարում առաջին անգամ կիրականացնի ամերիկյան նավթի արտահանում, հայտնում է The Wall Street Journal-ը:

Դա պետք է տեղի ունենա 2016 թվականի հունվարին: Ընկերությունը մտադիր է Հյուսթոնի տերմինալից 600 հազար բարել նավթ բեռնել, որն արդյունահանվել էր Տեխասի հարավում:

«Այդ հայտարարությունը հնչեց նվազագույնը 1 շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը չեղյալ հայտարարեց նավթի արտահանման 40-ամյա էմբարգոն: Նավթի այդ խմբաքանակը ձեռք կբերի նիդեռլանդական Vitol Group-ը»,- ասվում է թերթի հայտարարության մեջ:

Պարբերականի տեղեկություններով՝ նավթը կտեղափոխվի Շվեյցարիայում գտնվող նավթավերամշակող գործարան, որտեղից դիզելային ու վառելիքի մյուս տեսակները տարածվում են Հյուսիսային Եվրոպայի երկրներում:

Նշվում է, որ ամերիկյան նավթի մատակարարումները Եվրոպա կարող են մրցակից դառնալ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Իրանի նավթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս