
ITF-ը Նովակ Ջոկովիչին և Սերենա Ուիլյամսին ճանաչել է տարվա լավագույն թենիսիստներ

Թենիսի միջազգային ֆեդերացիան հայտարարել է 2015թ. դափնեկիրների անունները: Նովակ Ջոկովիչը ճանաչվեց տարվա լավագույն թենիսիստ` 5-րդ տարին անընդմեջ, իսկ Սերենա Ուիլյամսը` 4-րդ անգամ:
Տղամարդկանց զույգերի մեջ լավագույնները դարձան հոլանդացի Ժան-Ժյուլիեն Ռոյերը և ռումինացի Խորիա Տեկաուն: Իսկ կանանց մեջ` շվեյցարուհի Մարտինա Հինգիսը և հնդկուհի Սանյա Միրզան:
Պատանիների մեջ լավագույնները ճնաչվեցին ամերիկացի Թեյլոր Ֆրիդցը և հունգարուհի Դալմա Գալֆին:
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 2015թ. ITF մրցաշարերում տարել է 11 հաղթանակ, այդ թվում՝ հաղթելով «Մեծ սաղավարտի» 4 մրցաշարերից 3-ում` Australian Open, US Open և Ուիմբլդոն: Սերբը հասել է նաև Ռոլան Գարոսի եզրափակիչ:
Սերենա Ուիլյամսը 2015թ. հաղթել է 5 մրցաշարում, որոնց թվում՝ Ուիմբլդոնում, Ռոլան Գարոսում և Australian Open-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը