Բաժիններ՝

Հայաստանի մրցակից Ռումինայի հավաքականը նոր մարզիչ կունենա

Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր մարզիչ կունենա: Ղազախական «Ակտոբեի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Անդոնեն կարող է գլխավորել Ռումինիայի ընտրանին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Անգել Յորդանեսկուն պաշտոնից կհեռանա Եվրո-2016-ից հետո։ Նրան փոխարինելու գլխավոր թեկնածուներն են Յոհան Անդոնեն, Կոսմին Ալարուն և Գեորգե Հաջին։ Ամենաշատը քննարկվում է Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուի անունը։

Հիշեցնենք, որ Ռումինիան Հայաստանի հավաքականի մրցակիցն է աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031