Չի բացառվում, որ հրաժարականից հետո Բերդն աշխատանքի կանցնի ՄԱԿ-ում:
ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության վարչության աշխատակիցները խինկալանոցներից մեկում ձերբակալել են մոտ 20 մարդու, այդ թվում՝ երկու «օրենքով գողերի»՝ 53-ամյա Գեորգի Ուգլավային (Տախի) և 39-ամյա Կախա Պարպալիային։
Այս ավանդական բաղադրատոմսը կարող եք օգտագործել իմունիտետը բարձրացնելու և արյունը մաքրելու համար: fitfoodhouse.net-ի փոխանցմամբ՝ այն նաև օգտակար է ձեր օրգանիզմում հանքանյութերի ու վիտամիների պակասը լրացնելու համար:
Բացարձակ առումով հարկերն ամենից շատ ավելացրել է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ շուրջ 6.7 միլիարդ դրամով։ Սակայն ցանկի հերոսն, անշուշտ, «Գրանդ Տոբակոն է», որը առաջին տասնյակի մեջ մտնող ընկերությունների թվում տոկոսային առումով ամենից շատ է հարկերն ավելացրել։
2013 թվականի արդյունքներով , գործող 6 ապահովագրական ընկերություններից 4-ը աշխատել են վնասով։ 2014 թվականին, սակայն, վիճակը բարելավվել է։ Բոլոր ընկերությունները աշխատել են շահույթով, բացի ՍԻԼ ինշուրանսից:
Եթե իրավական առումով՝ պետք է օր առաջ բացահայտել այս հարձակումն իրականացնողներին ու կազմակերպողներին, ապա քաղաքական առումով՝ պետք է պատասխանել նաև այդ և դրանից բխող բազմաթիվ այլ հարցերին:
Վերջին մի քանի տարիների ընթացքում սննդին վերաբերող հոդվածներում անընդհատ խոսվում է հակաօքսիդանտների մասին: Շատ ամսագրերում և անգամ գրականության մեջ հակաօքսիդանտները նշվում են՝ որպես չափազանց օգտակար բաղադրիչ, որը շատ դրական ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա: fitfoodhouse.net-ը ձեզ է ներկայացնում հակաօքսիդանտների կարևորությունն ու, թե որտեղից կարելի է դրանք ստանալ:
Իսրայելի Հաիֆա համալսարանի գիտնականների կողմից արված հետազոտությունները ցույց են տվել, որ օմեգա 3 ճարպաթթվի ընդունումը կօգնի ծխախոտից հրաժարվելուն: Ըստ fitfoodhouse.net-ի՝ 48 մասնակիցներից շրջանում արված հետազոտությունը ցույց է տվել, որ օմեգա 3 ճարպաթթվի ընդունումը կօգնի օրգանիզմում կրճատել նիկոտինի պահանջն ու օգտագործված ծխախոտի քանակը: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ծխելը նվազեցնում է ուղեղում օմեգա 3 ճարպաթթվի […]
Կարգավորված դիետան շատ կարևոր է ոչ միայն՝ ամբողջ օրգանիզմի, այլև՝ բերանի խոռոչի առողջության համար: Բոլորս էլ գիտենք, որ շաքարի ու քաղցրավենիքի անընդմեջ օգտագործումը կարող է վնասել ատամները, բայց չգիտենք, թե ո՞ր մթերքներն են առողջարար մեր ատամների համար:
Ձվի կճեպն իր մեջ պարունակում է 90% կալցիում: Բացի կալցիումից, այն նաև պարունակում է շատ այլ կարևոր տարրեր, ինչպիսիք են՝ երկաթը, պղինձը, մանգանը, ցինկը, ֆտորը, քրոմը և մոլիբդենը: Ահա թե ինչու որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել ձվի մանրացրած կեղևը:
«Այժմ մեր խանութի բացման նախապատրաստական աշխատանքները գտնվում են վերջնական փուլում: 99% հավանականությամբ մենք կբացվենք մարտին»,- ասել է Լորան Նազեն:
168.am-ի տեղեկություններով՝ նրա ձերբակալումը մասնավորապես պայմանավորված է «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի գործունեության հետ: Այս կազմակերպությունը զբաղվում է նաև տոների, ինչպես նաև սգո արարողությունների կազմակերպությամբ:
Թարմ մրգերը առողջության պահպանման գործում շատ կարևոր աջակիցներ են։ Նրանք օրգանիզմին մատակարարում են վիտամիններ, հանքանյութեր և բջջանյութ։ Բայց բոլոր տեսանկյուններից ամենաօգտակար միրգը խնձորն է։ Այդ մասին են վկայում բազմաթիվ հետազոտություններ։
Վարչապետը նշել է, որ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը:
Ընթացիկ շաբաթը նույնպես սկսվեց բորսայական պասիվությամբ։ Այսօր՝ փետրվարի 2-ին, բորսայում արտարժույթ չի վաճառվել։ Դոլարն առաջարկվել է 478 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 475.2 դրամը։
«Պետք է ընդունել նաև, որ ԵՏՄ-ն միայն բարիք բերող միություն չէ, և Հայաստանի անդամակցությունը հեշտ աչքով չի դիտվելու ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից»:
Երիկամաքարերն իրենցից ներկայացնում են մեզում պարունակվող էլեկտրոլիտներից և մետաբոլիզմի արգասիքներից ձևավորված կարծր գոյացություններ։ Օրգանիզմի նորմալ կենսագործունեության դեպքում դրանք խնդիրներ չեն հարուցում և դուրս են գալիս մեզի հետ միասին։
Առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը 2014 թվականի ընթացքում պետբյուջե է վճարել 42.8 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ «Ղ-Տելեկոմը» (Վիվասել) ցանկում երկրորդն է՝ 28.8 միլիարդ դրամով։
HaՀակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:
ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունից հրաժարվելը չի նշանակում նրանում ներկայացված ազգային պատվիրակությունների հետ համագործակցության դադարեցում:
Անհրաժեշտ է կանգնեցնել Պուտինին, սակայն ինչպե՞ս:
Փորձագետների կարծիքով՝ Պուտինի վարկանիշն արհեստական է առաջին հերթին նրա համար, որ այն գոյացել է տեղեկատվական վակուումի պայմաններում:
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին` Ճոյտին ձերբակալել են: Ինչպես գրում է Newsbook.am-ը, նախկին պատգամավորի նկատմամբ քրեական գործ են հարուցել Ֆիանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինները:
Պարբերականի հաջորդ համարը վաճառքի կհանվի մի քանի շաբաթ անց:
Այս մասին այսօր Մինսկում հայտարարել է Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացը:
Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդում:
Այն բաղկացած կլինի 7500 զինծառայողից, որոնք կներկայացնեն աֆրիկյան 54 երկիր:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին:
2015 թվականի մարտից մինչև 2016 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Իրանը պլանավորել է արձակել երեք նոր արբանյակ:
Հետաքննության տվյալներով՝ այդ անձինք որոշակի դերակատարություն են ունցել 2013 թվականի օգոստոսին Կարդաս քաղաքում 16 ոստիկանի սպանության գործընթացում: