Ֆուտբոլիստների 10 ամենաթանկ և շքեղ բնակարանները
Wittyfeed.com կայքը կազմել է ֆուտբոլիստների 10 ամենաթանկ և շքեղ բնակարանների ցանկը:
1. Դեյվիդ Բեքհեմ: Տան արժեքը կազմում է 20 մլն դոլար: Բնակարանը գնել են ֆուտբոլիստն ու նրա կինը՝ Վիկտորյա Բեքհեմը: Առանձնատան տարածքում կա ձայնագրման ստուդիա և ֆուտբոլային դաշտ: Զույգն այն վաճառել է 12 մլն ֆունտով: Վերջերս զույգը բնակարան է գնել Լոնդոնում. այն գնելու համար զույգը ծախսել է 45 մլն ֆունտ:
2. Ուեյն Ռունի: Ֆուտբոլիստի բնակարանի արժեքը 17.83 մլն դոլար է: Անգլիայի հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» ֆուտբոլիստի բնակարանի տարածքում կա մասնավոր թատրոն, լողավազան, հին հունական ոճով արձաններ:
3. Դիդյե Դրոգբա: Բնակարանի արժեքը կազմում է 14.5 մլն դոլար: Առանձնատունը կառուցվել է 2007թ.: Տարածքը կազմում է 8600 քմ:
4. Լիոնել Մեսսի: Բնակարանի արժեքը կազմում է 8 մլն դոլար: Ֆուտբոլային գնդակի ձևով կառուցված տունը բավական անսովոր տեսք ունի. միանգամից հասկանալի է, որ այնտեղ բնակվում է ֆուտբոլի ֆանատ և աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
5. Ջոն Թերրի: Ֆուտբոլիստի բնակարանի արժեքը կազմում է 7.5 մլն դոլար: «Չելսի» ֆուտբոլային ակումբի ավագի առանձնատանը կա 10 ննջասենյակ, մեծ ստորգետնյա ակվարիում և մասնավոր կինոսրահ:
6. Ֆրենկ Լեմպարդի բնակարանի արժեքը 7 մլն դոլար է կազմում: «Չելսիի» ֆուտբոլիստի առանձնատներից մեկը գտնվում է Անգլիայում, ունի 9 ննջասենյակ, 12 լոգասենյակ, լողավազան:
7. Կրիշտիանու Ռոնալդուի բնակարանի արժեքը կազմում է 6 մլն դոլար: «Մանչեստեր Յունայթեդում» խաղալու ընթացքում ֆուտբոլիստն այն գնել է 2006թ., 6 մլն դոլարով, իսկ 2013թ. որոշել է վաճառել այն:
8. Մարիո Բալոտելիի բնակարանի արժեքը կազմում է 5 մլն դոլար: Ֆուտբոլիստն այն գնել է «Մանչեստեր Սիթի» ակումբում խաղալու ընթացքում:
9. Անդրես Ինիեստայի բնակարանի արժեքը կազմում է 4.6 մլն դոլար: Բնակարանը գտնվում է Իսպանիայում: Ֆուտբոլիստն այն ձեռք է բերել 2005թ.: Այն շատ հեշտ է ճանաչել: Տան ֆասադին գրված է ֆուտբոլիստի անունը:
10. Ռիկարդո Կակայի բնակարանն արժե 3 մլն դոլար: Մադրիդում գտնվող բնակարանը ֆուտբոլիստը ձեռք է բերել 2009թ.: Բնակարանի հարևանությամբ բնակվում են Կրիշտիանու Ռոնալդուն, Քարիմ Բենզեման և Կակայի այլ գործընկերներ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը