Բաժիններ՝

Որքան շատ է երեխան խոսում վախի մասին, այնքան շուտ կհաղթահարի այն

Մինչև 6 տարեկան երեխաների մոտ հաճախ են ի հայտ գալիս վախի տարբեր երևույթներ: Տարիքային տարբեր շրջաններում առկա են տվյալ տարիքին բնորոշ վախեր: Ծնված օրվանից մինչև 6 ամսական երեխաների մոտ կարող է վախ առաջանալ ցանկացած զիլ և անսպասելի ձայնից կամ աղմուկից: 7 ամսականից մինչև 1 տարեկան երեխայի մոտ` որոշակի բարձր աղմուկից, անծանոթ ցանկացած մարդուց, հանվելուց և հագնվելուց, միջավայրի փոփոխությունից, բարձրությունից հանդիպող վախերը շատ են:

Վախերը կարող են լինել բնականոն, տարիքային, պաթոլոգիկ: Եթե որևէ վախ երեխայի մոտ առկա է 1 ամսից ավելի, ապա հարկավոր է անպայման հետազոտել՝ արդյոք վախը հետևանք չէ՞ այնպիսի երևույթների, ինչպիսիք են սրտի արագ զարկերը, գլխապտույտը, գլխացավը: Եթե խոսքը գնում է բնական վախի մասին, որպես կանոն՝ դա շատ արագ հաղթահարվում է: Սրան նպաստում է նաև ծնողների վերաբերմունքը. վախի քննարկումը երեխայի հետ` չի կարելի վախեցնել, ամաչեցնել, նախատել: Որքան շատ է երեխան խոսում վախի մասին, այնքան շուտ կհաղթահարի այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս