
Սուրբծննդյան գլուխկոտրուկը՝ Facebook-ի հիթ

Հունգարացի նկարիչ Գերգելի Դուդասի ստեղծած իլյուստրացիան դարձել է Facebook-ի հիթ, գրում է The Daily Mail-ը:
Նկարիչն առաջարկել էր փորձել գտնել նկարում՝ բազմաթիվ ձնե մարդուկների մեջ պատկերված պանդային: Լուսանկարը հրապարակվել է սոցցանցում դեկտեմբերի 16-ին ու արդեն ունի ավելի քան 100 հազար share:
Իլյուստրատորը բարդացրել էր խնդիրը՝ դրանում ավելացնելով մի քանի վառ շարֆեր ու գլխարկներ: Նկարի գաղտնիքը փորձել են հասկանալ ավելի քան 12 հազար օգտատեր, որոնցից շատերը պանդային այդպես էլ չեն գտել:
«Ես շատ ուրախ եմ, որ մարդկանց դուր է գալիս իմ արածը»,- պատմել է Դուդասը: