
National Geographic-ը ցուցադրել է ամենամեծ եղևնիները

Ամանորյա ու սուրբծննդյան եղևնիների բարձրության համար մրցում են աշխարհի բազմաթիվ քաղաքներ, գրում է National Geographic-ը:
Ընդ որում՝ ամենաբարձր տոնական եղևնի, արդեն որերորդ տարին, դառնում է Ռիո դը Ժանեյրոյի լողացող եղևնին, որի բարձրությունը կազմում է գրեթե 85 մետր: Այդ պատճառով ծառն առանց դժվարության երևում է քաղաքի ցանկացած ափից:
Ռիոյին հետևում է Գրոզնիում տեղադրված եղևնին ու Կրասնոյարսկի 46-մետրանոց եղևնին: Ոչ պակաս ազդեցիկ՝ 44-մետրանոց եղևնի է զարդարում Գերմանիայի Դորտմունդը:
ԱՄՆ-ի ամենաբարձր եղևնին մնում Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի 33-մետրանոց եղևնին: Ամերիկյանին մի փոքր զիջում է Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղադրված 32-մետրանոց եղևնին:
Ինչպես նշում է պարբերականը, ամենահայտնի սուրբծննդյան եղևնին Նյու Յորքինն է (Rockefeller Building tree), թեև ունի համեստ չափեր՝ 24,3 մ բարձրություն:
Նմանատիպ բարձրություն ունեն Պրահայի (21,9 մ) և Փարիզի (21,3 մ) եղևնիները: Վերջինը, ի դեպ, զարդարված է իսկական Swarovski բյուրեղներով:
Վարկանշային աղյուսակը եզրափակում է Սիդնեյի 21-մետրանոց եղևնին, որն այնտեղ տեղադրվում է ամռանը՝ 78 տարի շարունակ: