
Մեքսիկացի «տաքարյուն» Սանտան դարձել է համացանցի աստղ

Մեքսիկական El Palacio de Hierro խանութում աշխատող Միստեր Կլաուս անունով հայտնի մոդելը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ Սանտա, գրում է StyleMic-ը:
Մոդելի մասին բոլոր նորությունները Facebook-ում ուղեկցվում են #QueridoMrClaus հեշթեգով:
Facebook-ի իր էջում միստեր Կլաուսն ակտիվորեն հաղորդակցվում է իր հետևորդների հետ, տեսանյութեր տեղադրում սուրբծննդյան բարեմաղթանքներով: