
Էլթոն Ջոնը սկսել է տեղաշարժվել հաշմանդամի սայլակի օգնությամբ

68-ամյա բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնին օրերս երեխաների հետ պապարացիները բռնացրել են Դիսնեյլենդում: Ջոնն իրեն բոլորովին նման չի եղել՝ կրել է մարզական կոստյում, արևապաշտպան ակնոց ու նստած է եղել հաշմանդակի սայլակում, գրում է .starslife.ru-ն:
Հայտնի չէ, թե ինչու է երգիչը տեղաշարժվում հաշմանդամի սայլակով:
Լուսանկարիչները, որոնք հետևել են տեղի ունեցածին, ասում են, որ նա միայն մերթընդմերթ է վեր կացել սայլակից, որպեսզի հետևի երեխաներին:
Չնայած սահմանափակ կարողություններին, Էլթոնն աշխատել է ժպտալ ու երջանիկ երևալ: