
Տղամարդու ամանորյա հագուստի էվոլյուցիան՝ 1 տեսանյութում

Նորաձևության ոլորտի փորձագետները՝ Mode Glam պորտալից, հրապարակել են 100 Years of Fashion: New Year’s Style խորագրով հոլովակ, հայտնում է korrespondent.net-ը:
Ոչ մեծ՝ 3 րոպեանոց վիդեոն ցուցադրում է տղամարդու ամանորյա հագուստի էվոլյուցիան՝ սկսած 1915 թվականից մինչև մեր օրերը:
Դատելով ներկայացվող հոլովակից՝ 100 տարում տղամարդկանց նորաձևությունը ոչ քիչ փոփոխությունների է ենթարկվել, մասնավորապես՝ տոնական կոստյումների առումով:
Խոսքը դասական ռետրո-սմոքինգների, թավշե ու ժամանակակից պիջակների մասին է:
Տեսանյութը հրապարակվել է Youtube-ի Mode ալիքում: