Բեքհեմը Ժերար Պիկեին «Բարսելոնայից» հրավիրում է MLS
Կատալոնացի ֆուտբոլիստը դեռ հստակ պատասխան չի տվել: Դեյվիդ Բեքհեմը շարունակում է ֆուտբոլիստներ փնտրել իր թիմի համար, որի դեբյուտը MLS-ում կարող է տեղի ունենալ 2018թ.-ին: Անգլիացուց հերթական առաջարկությունը ստացել է Ժերար Պիկեն: Բեքհեմը հավաստիացրել է Պիկեին, որ եթե նա հանդես չգա «Բարսելոնայի» կազմում, «Մայամիի» դռները» բաց կլինեն նրա առաջ:
Ինչպես հայտնի է դարձել Sport.es-ին, Պիկեն հստակ պատասխան չի տվել, բայց Բեքհեմին լավատեսության առիթ է թողել: Իսպանացի ֆուտբոլիստն ակնկալում է, որ ԱՄՆ տեղափոխությունը կնպաստի իր երեխաների անգլերեն լեզվի հմտությունների լավացմանը և դրական ազդեցություն կունենա իր բիզնես պլանների համար:
Ավելի վաղ Բեքհեմը «Մայամի» էր հրավիրել Զլատան Իբրահիմովիչին և Ուեյն Ռունիին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը