
Խաղամոլությունը զգացմունքային հիվանդություն է և փոխանցվում է ժառանգաբար

Խաղամոլությունը խաղերով տարվելն է, որը մասնագետները ճանաչել են որպես զգացմունքային հիվանդություն: Նրանք նաև պարզել են, որ խաղամոլությունը գենետիկ բնույթ է կրում ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց մոտ:
Պաթոլոգիկ խաղամոլության ախտանշաններն են`
1. Խաղի մասին մտահոգվածությունն ու անցյալ խաղերի մասին հիշողությունները:
2. Խաղալով, կարելի է ասել, գերագույն հաճույք է ապրում ու անդադար բարձրացնում գումարի չափը:
3. Դժվարությամբ է ընդհատում խաղը կամ ընդհանրապես չի կարողանում ընդհատել:
4. Խաղում է ընտանեկան պրոբլեմներից ու խնդիրներից, տարբեր տեսակի վախերից ու տագնապներից խուսափելու համար:
5. Խաբում է տան անդամներին ու ցանկացած պատրվակով փորձում է գնալ խաղալու:
6. Ցանկացած ճանապարհով փորձում է գումար հայթայթել` գողությամբ, անօրինական արարքներով, խաբեությամբ:
7. Խաղի պատճառով կարող է այնպիսի ռիսկի գնալ, ինչպիսիք են` աշխատանք կամ նույնիսկ հարազատ մարդուն կորցնելը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը