7 հետաքրքիր փաստ facebook-ի մասին
Lifehacker.ru կայքը գրում է, որ facebook սոցիալական ցանցը դարձել է մեր ժամանակների սիմվոլը: Այն հնարավորություն է տալիս նոր ծանոթություններ հաստատել, կապ պահպանել ընկերների հետ: Գոյություն ունեն մի քանի հետաքրքիր փաստեր սոցիալական այս ցանցի մասին:
1. Եթե ցանկանում եք փոխել լեզուն, ապա դա կարող եք անել սոցիալական ցանցի կարգավորումներում: Աշխարհի տարբեր լեզուների շարքում կարող եք գտնել նաև շրջված անգլերեն տարբերակը. այս դեպքում բոլոր տառերը գրված են գլխիվայր:
2. Facebook-ը սմարթֆոններում ամենատարածված ծրագրերից մեկն է՝ էլեկտրոնային փոստից և բրաուզերից հետո: Facebook-ի օգտատերերի 79 տոկոսն իրենց էջերը ստուգում են առավոտյան արթնանալուց հետո 15 օրվա ընթացքում: Ամեն օր միջին վիճակագրական օգտատերերն այս սոցիալական ցանց այցելում են շուրջ 14 անգամ:
3. Գոյություն ունի տեսություն այն մասին, որ յուրաքանչյուր մարդ ծանոթ է աշխարհի յուրաքանչյուր այլ բնակչի հետ ընդհանուր ընկերների շղթայի միջոցով, որը միջինը կազմված է 5 մարդուց: Facebook սոցիալական ցանցում այդ հեռավորությունն ավելի կարճ է: Միլանի համալսարանում կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Facebook-ի յուրաքանչյուր 2 օգտատիրոջ բաժանում է շղթա, որը կազմված է 3.74 մարդուց:
4. Բեռլինի համալսարանում անցկացված ուսումնասիրության համաձայն՝ Facebook-ի յուրաքանչյուր 3-րդ օգտատեր իր կյանքից դժգոհության զգացում է ունենում այդ սոցիալական կայք այցելելուց հետո:
5. 2011թ. ԱՄՆ-ում ամուսնալուծությունների պատճառների նկարագրության շարքում զգալի տեղ էր զբաղեցնում Facebook բառը: Ամենից հաճախ դա կապված է ամուսիններից մեկի դավաճանությունը, կործանիչ սովորություններ ունենալը, ընտանիքում բռնությունը կամ էլ ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելն ապացուցելու հետ:
6. Facebook-ում հնարավոր է նախապես հոգ տանել այն բանի մասին, թե ինչ տեղի կունենա ձեր էջի հետ մահվանից հետո: Դրա համար անհրաժեշտ է կարգավորումներով նշել ձեր, այսպես ասած, պահապանի անունը՝ այն օգտատիրոջ անունը, ում վստահում եք ձեր էջի կառավարումը մահվանից հետո:
7. Facebook-ի գոյության ընթացքում այն փորձել են գնել 10 անգամ: Առաջին առաջարկը Մարկ Ցուկերբերգը ստացել է ցանցի աշխատանքը սկսելուց 4 ամիս անց: Ցանցի պոտենցիալ գնորդների շարքում են եղել այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են Viacom-ը, MySpace-ը, Yahoo-ն, AOL-ը, Microsoft-ը և նույնիսկ Google-ը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը