Բաժիններ՝

«Թերիի ապագան կախված է հենց իրենց և ակումբից». Գուս Հիդինգ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգն ամփոփել է Անգլիայի առաջնությունում «Ուոտֆորդի» դեմ անցկացրած խաղը (0:0):

«Բոլորը գերազանց տեսան, որ Կոստային հրեցին ետևից: Ես աշխատում եմ պաշտպանել իմ ֆուտբոլիստներին. Դիեգոյին փորձում էին հրահրել:

ԱՊԼ-ում մեծ ուշադրություն է դարձվում ֆիզիկական պայքարին: Նայեք մեր կենտրոնական պաշտպաններին և «Ուոտֆորդի» պաշտպաններին: Կոստան սիրում է ֆիզիկական պայքար, բայց այն պետք է տեղի ունենա կանոնների սահմանում: Նա պետք է սովորի պայքարի ԱՊԼ-ի մակարդակը:

Թե՞րին: Նախ՝ Դուք այս մրցաշրջանում նրան հաճախ կտեսնեք դաշտում, և երկրորդ՝ ապագան կախված է հենց իրենից և ակումբից»,- ասել է Հիդինգը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29