Կառավարությունում քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման աշխատանքները և հետագա անելիքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման ընթացքին և գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր:

Վարչապետ Աբրահամյանին մանրամասներ են ներկայացվել ընթացիկ, ինչպես նաև նախատեսված աշխատանքների մասին, քննարկվել են հետագա քայլերի և գործողությունների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները:

Կառավարության ղեկավարը կարևորել է կենտրոնի կառուցման նպատակով ծրագրված աշխատանքների պատշաճ իրականացումը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29