Բաժիններ՝

Սեպտեմբերի առաջին կեսի սերիալների պրեմիերաների գրաֆիկը

Սովորաբար աշնան առաջին ամսին հեռուստադիտողներին առաջարկում են ինչպես նոր, այնպես էլ հին մի շարք նախագծեր: Նորերի մեջ, հավանաբար, արժե ուշադրություն դարձնել Hand of God, The Bastard Executioner դրամաներին: Եվ այսպես, մասնագիտացված կյաքերն առանձնացրել են սեպտեմբերի առաջին կեսի սերիալների պրեմիերաների գրաֆիկը.

Սեպտեմբերի 4, ուրբաթ

Hand of God (Amazon Prime)- 2014թ. օգոստոսյան հաջող պրեմիերայից հետո որոշեցին նկարահանել դրամատիկ թրիլլերի շարունակությունը: Գլխավոր դերում հանդես է գալիս Ռոն Պերլմանոն, որը մարմնավորում է դաժան դատավոր Պերնել Հարիսին: Տղայի հետ կատարված ողբերգությունից հետո դատավորն ներքին ճգնաժամ է ապրում և սկսում է ունենալ տեսիլքներ, ինչպես ինքն է կարծում՝ Աստծուց: Շրջապատում համոզված են, որ դատավորը խելագարվել է, իսկ Հարիսը պատրաստվում է փնտրել ու գտնել որդու հետ կատարված դժբախտության մեղավորին:

Սեպտեմբերի 9, չորեքշաբթի

«Լիգա» (FXX)- Սիթքոմի վերջին եթերաշրջանը, որը պատմում է հին ընկերների մասին, որոնք այնպես են հոգ տանում միմյանց մասին, որ պատրաստ են դիմացինի կյանքը դժոխքի վերածել: Եթերաշրջանը կազմված է լինելու 13 սերիայից:

«Դու վատագույնն ես»- Հակառոմանտիկ կոմեդիայի երկրորդ եթերաշրջանը, որը պատմում է երկու սարսափելի մարդու՝ Ջիմի (Քրիս Գիր) և Գրետենի (Այա Քեշ) մասին:

Սեպտեմբերի 15, երեքշաբթի

«Մինդիի նախագիծը» (Hulu)- Մինդի Քալինգը և իր նոխոգիծը Fox-ը փոխարինել են Hulu-ով, և հիմա կոմեդիայի երկպագուներին սպասվում է չորրորդ եթերաշրջանը, որը կազմված է ռեկորդային քանակի սերիաներից՝ 26:

The Bastard Executioner (FX)- 10 սերիայից բաղկացած դրամայի գլխավոր դերերում հանդես է գալիս Լի Ջոնսը: Նկարահանումները կատարվել են Ուելսում:

Սեպտեմբերի 16, չորեքշաբթի

«Հյուսիսային զբոսայգի» (Comedy Central)- Թրեյ Փարքերի և Մեթ Սթոունի անիմացիոն-երգիծական սերիալի 19-րդ եթերաշրջանը:

Սերիալները կարող եք դիտել ինչպես նշված հեռուստաալիքներով, այնպես էլ մասնագիտացված կայքերում՝ որոնելով ձեր նախընտրած ֆիլմը:

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս