Բաժիններ՝

7 մթերք, որոնք կօգնեն այրել ճարպերը որովայնը հատվածում

Steptohealth.ru կայքը գրում է, որ որովայնը մարդու օրգանիզմի ամենախնդրահարույց հատվածներից մեկն է: Որովայնի հատվածում ճարպն աստիճանաբար է կուտակվում, սակայն հետագայում բավական բարդ է լինում ազատվել դրանից:

Խորհուրդներ, որ կօգնեն ազատվել որովայնի հատվածի ճարպից

Վնասակար սովորությունները, նստած կենսակերպը և սխալ սնունդը կարող են հանգեցնել նրան, որ որովայնի հատվածում ճարպ կուտակվի: Բոլորս էլ գիտենք, որ հրաշքներ գոյություն չունեն և իդեալական հարթ որովայն ունենալու համար անհրաժեշտ է գործադրել բավականին շատ ջանք, ինչու չէ՝ նաև զոհողություններ:

Այդ պատճառով էլ սկսեք հետևյալ քայլերից

  • աշխատեք օրվա ընթացքում 2 լիտր ջուր խմել
  • սննդակարգից հանեք սպիտակ ռաֆինացված ալյուրից պատրաստված մթերքները, մի օգտագործեք կիսաֆաբրիկատներ, քաղցրավենիք
  • աշխատեք որքան հնարավոր է քիչ աղ օգտագործել մթերքի պատրաստման ժամանակ. դա օրգանիզմում հեղուկի մնալու հիմնական պատճառներից է
  • սովորություն դարձրեք ամեն օր մի փոքր ֆիզիկական վարժություն անել
  • հիշեք, որ դիետա պահելը չի նշանակում սովամահ լինել: Օրվա ընթացքում 4 անգամ պետք է ուտել՝ նախաճաշ, ճաշ, փոքր ընդմիջում և ընթրիք:

Մթերք, որն այրում է ճարպերը որովայնի հատվածում

1. Խնձոր: Այն բազմաթիվ նսուցող նյութեր է պարունակում, ինչպես նաև վիտամին C:  Որպեսզի խնձորն օգնի այրել ճարպերը, օրական 2-3 խնձոր կերեք:

xndzor

2. Բանան: Մեկ բանանը 75-130 կալորիա է պարունակում: Այն հարուստ է կալիումով, կալցիումով և բազմաթիվ վիտամիններով: Այն նաև էներգիայի հիանալի աղբյուր է:

banan

3.Նեխուր: Այս բանջարեղենը հիանալիորեն օգնում է պայքարել որովայնի հատվածում ճարպերի դեմ: Այն հեշտ մաքրում է օրգանիզմը, համադրելի է բազմաթիվ այլ մթերքների հետ: Բացի դա՝ այն մեծ քանակով վիտամին C և կալցիում է պարունակում:

4. Ծովամթերք: Բացի նրանից, որ ծովամթերքն օգնում է պայքարել օրգանիզմում ճարպերի կուտակման դեմ՝ այն նաև հարուստ է օմեգա 3 թթուներով և շատ օգտակար է: Այն օգտագործելու դեպքում ձեր օրգանիզմը բավական շատ վիտամիններ ու հանքանյութեր կստանա:

5. Ավոկադո: Այն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք մարդուն բավական արագ հագեցվածության զգացում են պարգևում: Օրական մեկ ավոկադո օգտագործելը կարող է օգնել ազատվել որովայնի հատվածում ավելորդ ճարպից:

avokado

6. Բալ: Այս միրգը շատ օգտակար է նյութափոխանակության, սրտի համար, օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, կանոնավորել նյութափոխանակությունը, նվազեցնել սովի զգացումը: Այն հարուստ է նաև հակաօքսիդանտներով:

keras

7. Լոլիկ: Այն շատ հեշտ է համադրել տարբեր կերակուրների հետ: Այն օգնում է արյան մեջ պակասեցնել ճարպերի քանակը: Այդ կերպ դրանք օգնում են մաքրել օրգանիզմը և կանխարգելում են ճարպերի կուտակումը:

lolik

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս