Բաժիններ՝

«Արսենալը» հունվարին կարող է գնել «Դինամոյի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինին

«Սելտայի» կիսապաշտպան Նոլիտոն «Արսենալի» համար այլընտրանքային տարբերակ է:

«Արսենալի» «հետախույզներին» հանձնարարված էր կազմել թիմի հարձակվողական գիծը ուժեղացնելու համար թեկնածուների ցուցակը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների, գլխավոր թեկնածուն համարվում է Ալեքսանդր Կոկորինը, ում «Արսենալն» արդեն փորձել է ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը: «Արսենալի» համար այլընտրանքային տարբերակ է համարվում Նոլիտոն: 28-ամյա իսպանացու հրաժարադրամը կազմում է 17.5 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Նոլիտոն «Սելտայի» կազմում անցկացրած 7 խաղերում փխել է 5 գնդակ:

Ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կամզում անցկացրած 7 խաղերում Կոկորինը դարձել է 3 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս