Սիրիայից տեղեկություններ են հաղորդվում ռուսական ավիահարվածներից հետո Ասադի ուժերի հարձակման մասին
Սիրիացի ակտիվիստները հայտնում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռուսական ռազմաօդային ուժերի նոր ավիահարվածների մասին: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ հարվածները հասցվել են Սիրիայի Համա ու Իդլիբ նահանգներում ու ուղեկցվել են Սիրիայի կառավարական ուժերի ցամաքային գործողություններով, հայտնում է BBC-ն:
Սիրիական հեռուստատեսությունը հայտնել է Հալեպում ջիհադիստների դիրքերին հասցված ռուսական ավիահարվածների մասին:
Բացի այդ՝ հաղորդագրություններ կան զանգվածային հրետանային գնդակոծությունների մասին, որ իրականացվել է ԴԱԻՇ-ի զինյալների 4 դիրքերի ուղղությամբ: Սիրիացի ակտիվիստների տեղեկություններով՝ հարվածներն իրականացվեն են «իշխանությունների ուժերի» կողմից:
«Առաջին հարվածներն ուղեկցվել են ռեժիմի ուժերի ու ապստամբների (Սիրիայի զինված ընդդիմության) միջև ցամաքային մարտերով»,- ասել է Բրիտանիայում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խորհրդի նախագահ Ռամի Աբդել Ռահմանը: