Բաքվում 20-ամյա երիտասարդը ենթարկվել է խմբակային բռնաբարության
Ղարադաղի շրջանի քննչական մարմինների աշխատակիցները բացահայտել են խմբակային բռնաբարության դեպք, որի զոհը դարձել է 20-ամյա մի երիտասարդ:
Ինչպես haqqin.az-ին հայտնել են Ղարադաղի շրջանի ոստիկանական վարչությունից, հանցագործությունը կատարվել է այս տարվա օգոստոսի 18-ին Գյուզդեկ ավանում:
Պարզվել է՝ երկու տղամարդ ժամը 01։00-ի սահմաններում «ՎԱԶ-21053» մակնիշի մեքենայով Խոջասանի մոտ շրջելիս Հաջիքաբուլի շրջանի 20-ամյա բնակիչ Ի.Խ.-ին առաջարկել են հասցնել մինչև «Մեմար Աջեմի» մետրոյի կայարան։ Դրա փոխարեն, սակայն, նրանք ուղևորին տեղափոխել են Գյուզդեկ, որտեղ ամայի վայրում բռնաբարել են։
Հաղորդվում է, որ տուժածը հիշել է ավտոմեքենայի համարանիշները, ինչն օգնել է իրավապահներին դուրս գալ կասկածյալների հետքի վրա:
Տղամարդկանց անունները չի հաղորդվում, սակայն նշվում է, որ նրանք 30 տարեկան են:
Գործի նյութերը փոխանցվել են շրջանային դատախազություն: