Բաժիններ՝

Ռուսական կողմը չի կարողանում հաղթահարել «Վերին Լարսում» կուտակված մեքենաների հոսքը. Վրաստանի ֆինանսների նախարարություն

Ռուսական կողմը չի կարողանում հաղթահարել «Վերին Լարս» ռուս-վրացական սահմանային անցակետում կուտակված տրանսպորտային հոսքը, այդ պատճառով կուտակվել են 30 բեռնատարներ: Այս մասին այսօր «Նովոստի-Գրուզիային» հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարությունից:

«Կազբեկի-Վերին Լարսը» այսօրվա դրությամբ միակ գործող պաշտոնական ցամաքային անցակետն է Վրաստանի ու Ռուսաստանի միջև:
«Տեղի է ունենում այն, ինչ միշտ է տեղի ունենում: Ռուսական կողմը չի ապահովում բեռնատար մեքենաների նման հոսքի ընդունումը, որը կարող ենք մենք բաց թողնել: Դրանից ելնելով՝ մեքենաները սպասում են, թե երբ կարող է ռուսական կողմը թույլատրել դրանց անցումը»,- ասել է Վրաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:

Պատճառներից մեկը, ինչպես նշում է գործակալությունը, Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարձր ապրանքաշրջանառությունն է:

Նշվում է, որ զբոսաշրջիկներն ու մարդատար մեքենաները վրաց-ռուսական սահմանը հատում են առանց խոչընդոտների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս