Բաժիններ՝

ԵՄ-ն Միջերկրական ծովում կպայքարի փախստականների անօրինական փոխադրումների դեմ

Այսօր ԵՄ երկրներն անցնում են Միջերկրական ծովում օպերացիայի երկրորդ փուլին, որի նպատակն է պայքարը փախստականների անօրինական փոխադրման դեմ:

Եթե նախկինում օպերացիան միայն փրկարարական էր ու կոչվում էր Eunavfor Med, ապա հիմա այն դառնում է ռազմածովային ու ստանում կոդային «Սոֆյա» անվանումը, հայտնում է BBC-ն:

Դրա մասնակիցներին թույլատրվում է կանգնեցնել ներգաղթյալների տեղափոխող նավերը, դրանք զննել ու ձերբակալել մարդկանց փոխադրելու մեջ կասկածվողներին: Ենթադրվում է, որ գործողությունը կղեկավարի Հռոմը:

Իտալացի ծովակալ Էնրիկո Կրեդենդինոյի հրամանատարության տակ կլինի մի քանի նավ: The Local-ի տվյալով՝ օպերացիայում կներգրավվեն իտալական ավիակիր, ֆրանսիական ու բրիտանական ֆրեգատներ, մեկ իսպանական ու երկու գերմանական նավեր:

Նավերը դիրքեր են զբաղեցրել Լիբիայի ափերի մոտ, որտեղից հիմնականում ուղևորվում են ներգաղթյալներ տեղափոխող նավերը:

Ինչպես սպասվում է, մինչև ամսվա վերջ այդ նավատորմին կմիանա ևս 3 նավ:
Ռազմական գործողությունն իր անվանումն ստացել է այն աղջկա անունով, որը լույս աշխարհ է եկել եվրոպական փրկարարական նավի վրա:

ԵՄ տվյալներով՝ սեպտեմբերի վերջի դրությամբ Եվրամիության երկրներ են ժամանել մոտ 630 հազար ներգաղթյալներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս