
Բեյրութի օդանավակայանում ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի արքայազնը՝ 2 տոննա թմրանյութով. ԶԼՄ-ներ

Լիբանանի անվտանգության ուժերն այսօր Բեյրութի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդել Մոսհեն բեն Վալիդ Աբդել Ազիզին:
Ինչպես հայտնում է արբանյակային «Ալ-Մայդին» հեռուստաալիքը, նրա մոտից զննության ժամանակ հայտնաբերվել է թմրանյութի մեծ խմբաքանակ:
Նախնական տեղեկություններով՝ առգրավվել է 40 տուփ թմրանյութ՝ ընդհանուր 2 տոննա կշռով, սակայն չի հաղորդվում, թե խոսքն ինչ թմրանյութի մասին է:
Արքայազնը պատրաստվում էր Բեյրութից թռչել մասնավոր ինքնաթիռով: