Բաժիններ՝

Մոսկվայում աննախադեպ ցուրտ եղանակ է սպասվում՝ մինչև -11

Մոսկվայի շրջանում մոտական օրերին եղանակը կտրուկ կփոխվի: Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներում ներկայում 8 աստիճան տաքություն է, սակայն չորեքշաբթի օրվանից ամեն ինչ կփոխվի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ հղում կատարելով հիդրոօթերևութաբաններին:

Վերջիններս հավաստիացնում են, որ լինելու է բուք, որին կփոխարինեն սառնամանիքները:

«Չորեքշաբթի օրվանից Մոսկվայում սպասվում է ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց: Հյուսիսարևմտյան ուժեղ քամին կհասնի վայրկյանում 6-11 մետրի, ջերմաստիճանը օրվա ընթացքում կտատանվի 0-5 աստիճանի սահմաններում»,- հայտնել են «Ֆոբոս» եղանակային կենտրոնից:

Հինգշաբթի օրը եղանակն ավելի կցրտի՝ գիշերը Մոսկվայում կլինի -2, -4 աստիճան, Մոսկվայի մարզում՝ -2, -7 աստիճան, որոշ տեղերում ջերմաստիճանը կնվազի մինչև -11 աստիճան:

Հանգստյան օրերին տեղումներ չեն կանխատեսվում, օդի ջերմաստիճանը կտաքանա՝ առավելագույնը մինչև +5:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս