Խոշոր հրդեհներ Ինդոնեզիայում. երկրի երեք քառորդը ծխի մեջ է
Ինդոնեզիայում անտառային խոշոր հրդեհներ են բռնկվել, որոնց ծուխը տարածվել է արշիպելագի տարածքի 75%-ում, հայտնում է Jakarta Globe-ը՝ հղում կատարելով Երկրի հիդրոօթերևութաբանության, կլիմատոլոգիայի ու երկրաբանության ազգային վարչության տվյալներին:
Ինչպես նշվում է, ծուխը տարածվել է երկրի մեծ մասում, ներառյալ մայրաքաղաք Ջակարտայում: Ծխից չեն տուժել միայն Ինդոնեզիայի գլխավոր Ճավա կղզու կենտրոնական ու արևելյան շրջանները, Նոր Գվինեա կղզու հյուսիսային հատվածը:
Ինդոնեզիայում կրակից ու ծխի թունավորումից արդեն մահացել է 17 մարդ:
Հրդեհները երկիրը պատուհասել են մի քանի ամիս շարունակ: