
Ահազանգ. վերելակում քաղաքացի է արգելափակվել

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 34 շենքի մուտքի վերելակը խափանվել է, ինչի հետևանքով քաղաքացին արգելափակվել է վերելակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1978 թ. ծնված Ռ. Շ.-ին դուրս են բերել վերելակից: