Թուրքիայի բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի քրդերի դիրքերին. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի Զինված ուժերը երկու անգամ խոցել են սիրիացի քրդերի դիրքերը, որոնց Անկարան համարում է Թուրքիայի «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության թևը, տեղեկացնում է AFP-ն:
A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում վարչպետը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ նախազգուշացրել են Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» (PYD) կուսակցության անդամներին չգնալ Եփրատ գետի արևմտյան ուղղությամբ, ու եթե նրանք այդ քայլին գնան, ապա հարձակման են ենթարկվելու:
«Մենք երկու անգամ հարվածել ենք»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Ռազմական օպերացիայի այլ մանրամասներ նա չի հայտնել:
Ինչպես նշում է Associated Press-ը, «Դեմոկրատական միությունը» հաստատել է, որ Թուրքիան կիրակի օրը երկու անգամ գնդակոծել է քրդերի դիրքերը Սիրիայի Թել-Աբյադ քաղաքի շրջանում: