«Դատաքննությունը լիարժեք չփարատեց կասկածները». Ստեփան Դեմիրճյան

Քիչ առաջ Եռաբլուր այցելեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: Լրագրողների հետ զրույցում՝ խոսելով 1999թ. Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, նա ասաց. «Քչերն են հավատում, որ այդ ոճրագործների հետևում այլ ուժեր կանգնած չեն և անկասկած գործը չի կարելի համարել լիարժեք բացահայտված։ Դատաքննությունը լիարժեք չփարատեց կասկածները։ Շատ հարցեր իրենց պատասխանները չստացան։ Մենք վաղուց ենք ասել` ամեն ինչ արվեց գործը կոծկելու համար։ Ակնհայտ է, որ այս իշխանության օրոք այս գործը չի բացահայտվի, որովհետև ինչպես նշեցի` ամեն ինչ արվել է գործը կոծկելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031