
Սիրիայի քրդական նահանգը սպառնալիք է Թուրքիայի համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է քրդերի հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի տարածքում ստեղծելու են իրենց նահանգը՝ ասելով, թե Անկարան այդ քայլն ընկալում է որպես սպառնալիք Թուրքիայի սեփական անվտանգության համար:
«Իրավիճակը Սիրիայի Թել-Աբյադ քաղաքում, որտեղ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը հայտարարել է նոր միության առաջացման մասին՝ ինքնաղեկավարվող հիմունքներով, Թուրքիայի համար սպառնալիք է ներկայացնում»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է TASS-ը:
Նա հավելել է, որ «բոլորը պետք է գիտակցեն, որ Անկարան կարձագանքի այնպես, ինչպես հարկն է»:
Հիշեցնենք, որ Սիրիայի տարածքում գտնվող քրդերը ԴԱԻՇ-ից հետ են գրավել Թել-Աբյադ քաղաքն ու հայտարարել են, որ Թուրքիայի ու Սիրիայի սահմանին կստեղծվի քրդական նահանգ: