Բաժիններ՝

Բաքվում անհետացած պատգամավորության թեկնածուն փախել է արտասահման

Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանում անհետացած «Ադրբեջանական եվրոպական շարժման» ղեկավար, Նարիմանովյան թիվ 19 ընտրական շրջանում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռամին Հաջիլին զանգահարել է իր կնոջն ու հայտնել, որ գտնվում է արտասահմանում:

Այս մասին հայտնել է Հաջիլիի կինը «Ռադիո Ազադլիգի» հետ զրույցում: Այսել Ալիզադեի խոսքով՝ ամուսինը զանգահարել է իրեն ու հայտնել, որ արտասահման է գնացել անձնական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ երեկ Այսել Ալիզադեն հայտարարել էր, թե իր ամուսինը անհետացել է:
Կինը հայտնել էր, թե չգիտի, թե ուր կարող է լինել ամուսինը: «Ես հայտնել եմ ոստիկանությանը նրա անհետացման մասին, ընթանում են որոնողական աշխատանքներ»,- հայտնել էր նա:

Այսելը նաև պատգամավորության թեկնածու է թիվ 8 Բինագադինյան առաջին ընտրական շրջանում: Ռամին Հաջիլին ի կնոջ վստահված անձն է:

«Երեկ ինձ զանգահարեցին Բինագադինյան առաջին ընտրական շրջանից՝ հայտնելով, որ Ռամինը պետք է իրենց փաստաթուղթ ներկայացներ: Ես զանգահարեցի, սակայն չկարողացա կապ հաստատել նրա հետ: Նա սովորաբար երբեք հեռախոսը չի անջատում: Ես սկսեցի անհանգստանալ: Մի քանի ժամ անց նորից զանգահարեցի, սակայն հեռախոսը դարձյալ անջատված էր»,- հայտնել է կինը:

Ի դեպ, Ռամին Հաջիլին հոկտեմբերի 25-ին Facebook-ի իր էջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմում էր հրապարակել: Դիմումի մեջ ասվում էր երիտասարդության պոտենցյալի օգտագործման անհրաժեշտության մասին, որպեսզի վերջ տրվի երկրում կոռուպցիային ու կաշառակերությանը: Նա խնդրել էր Ալիևի օգնությունը դրան վերջ տալու համար: Դիմումը հրապարակելուց կես ժամ անց Հաջիլին անհետացել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս