
Եգիպտացի ուժայինները ձերբակալել են ԴԱԻՇ-ի անդամների, որոնց թվում եղել է Հայաստանի քաղաքացի

Եգիպտոսի հատուկ ծառայությունները երեկ Կահիրեում ձերբակալել են ԴԱԻՇ-ի 6 անդամների, ովքեր երկիր են ժամանել Լիբիայից: Վերջիններիս նպատակն է եղել ահաբեկչություններ իրականացնել զբոսաշրջային վայրերում:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հղում կատարելով «Ալ-Մասրի ալ-Յաում» թերթին, կալանավորվածների թվում եղել են մեկ եգիպտացի, տաջիկական բանակի նախկին գնդապետ, Հայաստանի, Բելառուսի, Սերբիայի, Սիրիայի ու Իրանի քաղաքացիներ:
Պարբերականի տեղեկություններով՝ ահաբեկիչները հսկողություն են իրականացրել Գիզայի բուրգերի շրջակայքում, որտեղ ավանդաբար բազմաթիվ զբոսաշրջիկներ են լինում, Կահիրեի մերձակա մեդիա-քաղաքում, ոստիկանության ու դատարանների շրջանում:
Հանցագործներին ձերբակալելիս եգիպտական ոստիկանությունը հայտնաբերել է զինվորական համազգեստ, իսկ նոութբուքներում՝ ԴԱԻՇ-ի խորհրդանիշների պատկերներ ու զենք: